Եկեղեցու  նպատակն է՝ ստեղծել առողջ քրիստոնեական համայնք, որտեղ մարդիկ կճանաչեն ու իրենց կյանքի Տեր ու Փրկիչ կընդունեն Հիսուս Քրիստոսին, մի վայր որտեղ կքանդվեն անեծքները, հոգնածներն ու բեռնավորվածները կգան ու իրենց անձերի համար հանգիստ կգտնեն, թույլերը կզորանան, իսկ ընկածները կբարձրանան, հիվանդները կբժշկվեն և միաբան սրտով  Հայր Աստծուն կփառավորեն:

Մեր տեսիլքն է՝ ունենալ քրիստոնեական ուսումնական կենտրոն, որտեղ հավատացյալները կստանան Աստվածաշնչյան հիմնարար գիտելիքներ, որոնք կնպաստեն մեր կյանքում քրիստոնեական կենցաղավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Ուսումնական կենտրոնում կպատրաստվեն  հոգևոր առաջնորդներ, խնամակալներ, միսիոներներ, ավետարանիչներ, ովքեր ազդեցիկ կլինեն Հիսուս Քրիստոսի թագավորության և փրկության ավետարանի հաստատման գործում:

ժամանակ առ ժամանակ եկեղեցին կազմակերպում է ավետարանչական միջոցառումներ, ընտանեկան և երիտասարդական սեմինարներ, ինչպես նաև պիկնիկներ, արշավներ և տոնական արարողություններ:

Մեզ մղող ուժը մեկն է՝ Աստծո անհատակ սերը, որը չի ուզում ոչ մեկի կորուստը, այլ որ բոլորը հետ դառնան չար ճանապարհներից և իրենց կյանքը ապրեն լցված Հայր Աստծո սիրով, իմաստությամբ ու զորությամբ:

Տարածքային ծառայություններ տեղի են ունենում հետևյալ քաղաքներում.

Տնային խմբակներն իրենցից ներկայացնում են փոքրիկ եկեղեցիներ, որոնց նպատակն է միաբան սերտել Աստծո խոսքը, զարգացնել մեր քրիստոնեական աշխարհայացքը, ինչպես նաև բաժնեկցել առօրյա խնդիրների, ձեռքբերումների մասին, և անմիջական շփման միջոցով մեր ընկերակցությունն ավելի մտերմիկ դարձնել: