1. Աստվածաշունչ - Մենք հավատում ենք, որ միայն և միայն Աստվածաշունչն է ճշմարիտ Աստծո Խոսքը (2 Տիմ. 3:16, 2 Պետ. 1:20-21):
  2. Եռամեկություն - Մենք հավատում ենք եռամեկության ուսմունքին՝ Հայր, Որդի« Հիսուս և Սուրբ Հոգի (Ծննդ. 1:26, Մթ. 28:19, 3:16-17):
  3. Հիսուս Քրիստոս - Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Երկրի վրա Նա ներկայացավ և՛ որպես ճշմարիտ Աստված, և որպես մարդ: Նա միակն էր, ով ապրեց առանց մեղքի(Հովհ.1:1, 1:14, 20:28 և 1 Տիմ. 3:16):
  4. Ծնունդը կույսից - Մենք հավատում ենք, որ կույս Մարիամը ընդունեց Աստծուց Հիսուս Քրիստոսին՝ Սուրբ Հոգու միջոցով: Նրան անվանում են Աստծո Որդի, որովհետև Նա ծնվեց Աստվածային Սուրբ Հոգուց (Մթ. 1:18, 1:20, Ղուկ. 1:35):
  5. Մեղքի մերժումը - Յուրաքանչյուրի ձգտումն է դեպի Հիսուս Քրիստոսին, Նրա անունով մեղքերի թողության ընդունումը (Գործք. 2:38, 3:19):
  6. Սրբացումը - Կատարյալ նվիրման պրոցեսն է Աստծուն, որպեսզի նմանվենք Քրիստոսին (1 Թես. 4:3, 5:23):
  7. Փրկությունը - Հիսուս Քրիստոսին, Նրա մահվանն ու հարությանը հավատալով է: Փրկությունը Աստծո պարգև է, այն մեր բարի գործերով չէ և ոչ էլ մարդկային ձեռքբերումներով (Գաղ. 2:16, Տիտ. 3:5):
  8. Հիսուսի արյունը - Որ թափվեց Գողգոթայի խաչի վրա, մաքրում է մեզ բոլոր մեղքերից: Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը (1 Հովհ. 1:7, Հայտ. 1:5, 5:9):
  9. Քրիստոսը բնակվում է բոլոր հավատացյալների մեջ: Քրիստոնյան այն մարդն է, որը խնդրում է Տեր Հիսուս Քրիստոսին մտնել և բնակվել իր սրտում: Քրիստոնյայի հույսը արդարացված է այն ամենով, ինչ արեց Քրիստոսն իր համար. Նա մահացավ, թաղվեց և հարություն առավ մեռելներից (Հովհ. 14:17, 14:2, 1:12, 15:14):
  10. Հարություն - Մենք հավատում ենք, որ, խաչի վրա մահանալուց երեք օր հետո, Հիսուս Քրիստոս հարություն առավ մեռելներից: Կգա ժամանակ, երբ բոլոր Հիսուս Քրիստոսին հավատացողները նույնպես հարություն կառնեն, որպեսզի ստանան իրենց պարգևը՝ հավիտենական կյանք երկնքում ' Աստծո մոտ (Ղուկ. 24:36, 24:39, 1 Կորնթ. 15:42, 15:44):
  11. Երկինքը - բոլոր հավատացյալների հավիտենական բնակության վայրն է (2 Կորնթ. 5:1, 1 Պետրոս 1:4):
  12. Դժոխք - Մենք հավատում ենք, որ բոլոր մեղավորները իրենց երկրային կյանքից հետո պետք է դատվեն Աստծո կողմից և ուղարկվեն դժոխք (Եբր. 9:27, Մթ. 25:41):
  13. Ջրի մկրտություն - Աստծո Խոսքը ասում է' նրանք ովքեր հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին, պետք է մկրտվեն ջրով՝ Հիսուս Քրիստոսի անունով (Մթ. 28:19, Հովհ. 1:26, Գործք. 2:38):
  14. Խորհրդավոր Ընթրիքը - հիշողության հատուկ ժամանակ է Աստծո ներկայության մեջ:Հացը և գինին խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի մարմինը և արյունը (1 Կորնթ. 11:23-25, Մկ. 14:22-25):
  15. Երկրորդ գալուստը - Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը գալու է երկիր երկրորդ անգամ՝ Իր Արքայությունը հաստատելու համար: Նրա գալուստը տեսանելի է լինելու բոլորին: Կատարվելու օրը և ժամը Խոսքում չի բացված (Հայտն. 1:7, Գործք. 1:9-11):
  16. Հիվանդների բժշկություն - Հիսուս Քրիստոսի ծառայության ընթացքում եղել են բազմաթիվ բժշկություններ: Հիսուսն Իր աշակերտներին հրամայեց նույնն անել: Սա նշաններից մեկն է, որն ուղեկցում է հավատացյալներին (Մթ. 8:16-17, Գործք. 8:6-7, Մկ. 16:17-18):
  17. Սուրբ Հոգու մկրտությունը և օտար լեզուներով խոսելու պարգևը - Տրված է Պենտեկոստեի օրը: Սա խոստմունք էր Հորից, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի հարությունից հետո՝ եկեղեցու ամրության և Ավետարանը ամբողջ աշխարհում քարոզելու համար: Նրա նպատակը հավատացյալների ամրապնդումը և անհավատներին նշաններ ցույց տալն է: (Գործք. 2:17, 2:38-39, Մկ. 16:17):