Եկեղեցու  նպատակն է՝ ստեղծել առողջ քրիստոնեական համայնք, որտեղ մարդիկ կճանաչեն ու իրենց կյանքի Տեր ու Փրկիչ կընդունեն Հիսուս Քրիստոսին, մի վայր որտեղ կքանդվեն անեծքները, հոգնածներն ու բեռնավորվածները կգան ու իրենց անձերի համար հանգիստ կգտնեն, թույլերը կզորանան, իսկ ընկածները կբարձրանան, հիվանդները կբժշկվեն և միաբան սրտով  Հայր Աստծուն կփառավորեն:

Մեր տեսիլքն է՝ ունենալ քրիստոնեական ուսումնական կենտրոն, որտեղ հավատացյալները կստանան Աստվածաշնչյան հիմնարար գիտելիքներ, որոնք կնպաստեն մեր կյանքում քրիստոնեական կենցաղավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Ուսումնական կենտրոնում կպատրաստվեն  հոգևոր առաջնորդներ, խնամակալներ, միսիոներներ, ավետարանիչներ, ովքեր ազդեցիկ կլինեն Հիսուս Քրիստոսի թագավորության և փրկության ավետարանի հաստատման գործում:

ժամանակ առ ժամանակ եկեղեցին կազմակերպում է ավետարանչական միջոցառումներ, ընտանեկան և երիտասարդական սեմինարներ, ինչպես նաև պիկնիկներ, արշավներ և տոնական արարողություններ:

Մեզ մղող ուժը մեկն է՝ Աստծո անհատակ սերը, որը չի ուզում ոչ մեկի կորուստը, այլ որ բոլորը հետ դառնան չար ճանապարհներից և իրենց կյանքը ապրեն լցված Հայր Աստծո սիրով, իմաստությամբ ու զորությամբ:

Տարածքային ծառայություններ տեղի են ունենում հետևյալ քաղաքներում.

Տնային խմբակներն իրենցից ներկայացնում են փոքրիկ եկեղեցիներ, որոնց նպատակն է միաբան սերտել Աստծո խոսքը, զարգացնել մեր քրիստոնեական աշխարհայացքը, ինչպես նաև բաժնեկցել առօրյա խնդիրների, ձեռքբերումների մասին, և անմիջական շփման միջոցով մեր ընկերակցությունն ավելի մտերմիկ դարձնել:

Մեր Աստված մեծ ու հզոր Արարիչ է: Նրա ձեռքի գործերն են այս երկիրը, մենք, գալակտիկաները և ողջ տիեզերքը։ Ամեն բան կա և գոյատևում է՝ ըստ Նրա սահմանած կարգի և կանոնի: Մեր Աստված կարգի և կանոնի Աստված է. ինչ որ դուրս է  նրա սահմանածից, դատապարտված է ոչնչացման:

Կարգ ու կանոնի ծառայությունը Եկեղեցում

Աստված ամեն բան կարգ ու կանոնի մեջ է անում: Այդ պատճառով կարևոր է ունենալ կարգ ու կանոն եկեղեցում, որը Քրիստոսի մարմինն է երկրի վրա:

Դեռ հին կտակարանի ժամանակներից սկսած  Աստված տաճարում կարգեց մարդկանց, ովքեր պետք է հետևեին կարգ ու կանոնի պահպանմանը (Թվոց 1:47-54, 3:5-8):


Մենք տեսնում ենք Հիսուսի զայրույթը, երբ նա տեսավ տաճարում տիրող անկարգությունը։Նա համարձակությամբ դուրս հանեց կարգազանցներին, իսկ տաճարի ծառայողներին "վայ" ասաց,որ թույլ էին տվել Աստծու տանը քաոս տիրի։

Հիսուսի աշակերտները կարող են կարգ ու կանոնի ծառայողները համարվել, քանի որ Նրա քարոզի ընթացքում ներգրավված էին կարգը պահպանելու, ուտելիքը բաժանելու և տարբեր կազմակերպչական աշխատանքների մեջ: Հացի բազմացման հրաշքները, օրինակ, Տեր Հիսուսն արեց այն բանից հետո միայն, երբ աշակերտները խումբ-խումբ նստեցրին՝ Ուսուցչին լսելու եկած բազմահազար մարդկանց:( Հովհ 6 )( Մարկ 6:40)
Նույնպես էլ հետագայում առաքյալները իրենց հերթին առաջին եկեղեցում հորդորեցին պահել եկեղեցուն հարիր կարգապահություն: 1 Կորնթ 11:34) ( Փիլ.1:1)


"Աստծո Տուն"  եկեղեցու Կարգ ու կանոնի ծառայության նպատակն է՝



Եկեղեցում հաստատել ու պահպանել համապատասխան կարգ ու կանոն, քանզի եկեղեցին ներկայացնում է Քրիստոսի հոգևոր մարմինը, և Աստված իրեն հայտնում է աշխարհին այդ մարմնի միջոցով որպես կարգ ու կանոնի Աստված։

- հավատարիմ ու նվիրված ծառայողների միջոցով եկեղեցական պաշտամունքները դարձնել ավելի ապահով, հաճելի և արդյունավետ։

- հնարավորություն տալ վերստին ծնված քրիստոնյաներին իրենց ունակություններով ծառայել Աստծուն և դառնալ օրհնություն եկեղեցու կայացման գործում։


Կարգ ու կանոնի ծառայողը պետք է լինի.

 

- վերստին ծնված քրիստոնյա, տվյալ եկեղեցու անդամ

- տեղեկացված եկեղեցում սահմանված կարգ ու կանոնին

- իր կարգապահությամբ օրինակելի

- անաչառ բոլորի հանդեպ, առանց խտրականաության

- շփվող, սիրալիր և հարգալից ամեն մեկի նկատմամբ. նրա վերբերմունքից է կախված եկեղեցի հաճախողների առաջին  տպավորությունը

- ուշադիր և հոգատարություն ցուցաբերի կարիքավորներին։

Կարգ ու կանոնի ծառայողի պարտականությունները

 

- եկեղեցում լինել ավագի սահմանած ժամին, նրա հետ ստուգել՝ արդյոք ամեն բան կարգին է (կան կոտրված իրեր, բաց լուսամուտներ և այլն)։

- ըստ մարդկանց քանակի աթոռներ շարել

- սրտաբաց ողջունել հույրերին և անդամներին

- պաշտամունքի ժամանակ հսկել, որ մարդկանց ուշադությունը երկրպագությունից ու պատգամից շեղող բան չլինի ( անցուդարձ, նաև՝ երեխաների, բարձր խոսակցություն և այլն)

- առանց թույլատվության չթույլատրել որևէ նկարահանում

- ուշադիր լինել, որ պատգամախոսը ջուր ունենա

- սահմանված պահին հավաքել հանգանակությունը

- նորեկների հետ ծանոթություն հաստատել, փոխանակվել հասգեներով

- վերջում ստուգել՝ արդյոք ամեն բան կարգին է՝ սենյակներում, զուգարանում, ընդհանուր տարածքում

- արտառոց բաներ նկատելու դեպքում տեղեկացնել ավագին

Կարգ ու կանոնի ավագի պարտականությունները

 

- նշանակել ծառայողներ հովվի համաձայնությամբ

- հետևել ծառայողների կարգապահությանը

- հաճախակի շփվել ծառայողների հետ, իմանալ ծառայության հետ կապված խնդիրներին, քաջալերել ու բարձրացնել նրանց

- եկեղեցում լինել շուտ՝ մինչ մարդկանց գալը

- հաճախակի կապ ունենալ հովվի կամ հովվի օգնականների հետ

- մշակել ծառայողակարգ, հստակեցնել հիմնական գործերը

- լինել սիրալիր և համբերատար ծառայողների նկատմամբ

- նոր մեթոդներ մշակել եկեղեցու Կարգ ու կանոնի ծառայության մակարդակը բարձրացնելու զարգացնելու համար (ծանոթանալ և փոխհարաբերություն ունենալ Դե բանիեր և այլ եկեղեցիների կարգապահության ծառայողների հետ)։
Կարգ ու կանոնի ծառայությունը համարվում եկեղեցու կարևորագույն և օրհնաբեր ծառայություններից մեկը։ Աստծու շատ մեծ օծյալներ իրենց ծառայությունը սկսել են հենց այստեղից։

  1. Աստվածաշունչ - Մենք հավատում ենք, որ միայն և միայն Աստվածաշունչն է ճշմարիտ Աստծո Խոսքը (2 Տիմ. 3:16, 2 Պետ. 1:20-21):
  2. Եռամեկություն - Մենք հավատում ենք եռամեկության ուսմունքին՝ Հայր, Որդի« Հիսուս և Սուրբ Հոգի (Ծննդ. 1:26, Մթ. 28:19, 3:16-17):
  3. Հիսուս Քրիստոս - Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է: Երկրի վրա Նա ներկայացավ և՛ որպես ճշմարիտ Աստված, և որպես մարդ: Նա միակն էր, ով ապրեց առանց մեղքի(Հովհ.1:1, 1:14, 20:28 և 1 Տիմ. 3:16):
  4. Ծնունդը կույսից - Մենք հավատում ենք, որ կույս Մարիամը ընդունեց Աստծուց Հիսուս Քրիստոսին՝ Սուրբ Հոգու միջոցով: Նրան անվանում են Աստծո Որդի, որովհետև Նա ծնվեց Աստվածային Սուրբ Հոգուց (Մթ. 1:18, 1:20, Ղուկ. 1:35):
  5. Մեղքի մերժումը - Յուրաքանչյուրի ձգտումն է դեպի Հիսուս Քրիստոսին, Նրա անունով մեղքերի թողության ընդունումը (Գործք. 2:38, 3:19):
  6. Սրբացումը - Կատարյալ նվիրման պրոցեսն է Աստծուն, որպեսզի նմանվենք Քրիստոսին (1 Թես. 4:3, 5:23):
  7. Փրկությունը - Հիսուս Քրիստոսին, Նրա մահվանն ու հարությանը հավատալով է: Փրկությունը Աստծո պարգև է, այն մեր բարի գործերով չէ և ոչ էլ մարդկային ձեռքբերումներով (Գաղ. 2:16, Տիտ. 3:5):
  8. Հիսուսի արյունը - Որ թափվեց Գողգոթայի խաչի վրա, մաքրում է մեզ բոլոր մեղքերից: Հիսուսը վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը (1 Հովհ. 1:7, Հայտ. 1:5, 5:9):
  9. Քրիստոսը բնակվում է բոլոր հավատացյալների մեջ: Քրիստոնյան այն մարդն է, որը խնդրում է Տեր Հիսուս Քրիստոսին մտնել և բնակվել իր սրտում: Քրիստոնյայի հույսը արդարացված է այն ամենով, ինչ արեց Քրիստոսն իր համար. Նա մահացավ, թաղվեց և հարություն առավ մեռելներից (Հովհ. 14:17, 14:2, 1:12, 15:14):
  10. Հարություն - Մենք հավատում ենք, որ, խաչի վրա մահանալուց երեք օր հետո, Հիսուս Քրիստոս հարություն առավ մեռելներից: Կգա ժամանակ, երբ բոլոր Հիսուս Քրիստոսին հավատացողները նույնպես հարություն կառնեն, որպեսզի ստանան իրենց պարգևը՝ հավիտենական կյանք երկնքում ' Աստծո մոտ (Ղուկ. 24:36, 24:39, 1 Կորնթ. 15:42, 15:44):
  11. Երկինքը - բոլոր հավատացյալների հավիտենական բնակության վայրն է (2 Կորնթ. 5:1, 1 Պետրոս 1:4):
  12. Դժոխք - Մենք հավատում ենք, որ բոլոր մեղավորները իրենց երկրային կյանքից հետո պետք է դատվեն Աստծո կողմից և ուղարկվեն դժոխք (Եբր. 9:27, Մթ. 25:41):
  13. Ջրի մկրտություն - Աստծո Խոսքը ասում է' նրանք ովքեր հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին, պետք է մկրտվեն ջրով՝ Հիսուս Քրիստոսի անունով (Մթ. 28:19, Հովհ. 1:26, Գործք. 2:38):
  14. Խորհրդավոր Ընթրիքը - հիշողության հատուկ ժամանակ է Աստծո ներկայության մեջ:Հացը և գինին խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի մարմինը և արյունը (1 Կորնթ. 11:23-25, Մկ. 14:22-25):
  15. Երկրորդ գալուստը - Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը գալու է երկիր երկրորդ անգամ՝ Իր Արքայությունը հաստատելու համար: Նրա գալուստը տեսանելի է լինելու բոլորին: Կատարվելու օրը և ժամը Խոսքում չի բացված (Հայտն. 1:7, Գործք. 1:9-11):
  16. Հիվանդների բժշկություն - Հիսուս Քրիստոսի ծառայության ընթացքում եղել են բազմաթիվ բժշկություններ: Հիսուսն Իր աշակերտներին հրամայեց նույնն անել: Սա նշաններից մեկն է, որն ուղեկցում է հավատացյալներին (Մթ. 8:16-17, Գործք. 8:6-7, Մկ. 16:17-18):
  17. Սուրբ Հոգու մկրտությունը և օտար լեզուներով խոսելու պարգևը - Տրված է Պենտեկոստեի օրը: Սա խոստմունք էր Հորից, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի հարությունից հետո՝ եկեղեցու ամրության և Ավետարանը ամբողջ աշխարհում քարոզելու համար: Նրա նպատակը հավատացյալների ամրապնդումը և անհավատներին նշաններ ցույց տալն է: (Գործք. 2:17, 2:38-39, Մկ. 16:17):